ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ

ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ

Այսօր՝ փետրվարի 14-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանին և քաղաքապետարանն անցկացրեցին համատեղ աշխատանքային հանդիպում։
Հանդիպմանն ավագանուց մասնակցեցին նախագահ Վահան Արոյանը, նախագահի տեղակալները, ավագանու անդամները, քաղաքապետարանից՝ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետի տեղակալները, ենթակառուցվածքների ծառայության պետն ու աշխատակիցները, վարչատարածքներում քաղաքապետի ներկայացուցիչները։
Հանդիպման հիմնական շեշտը դրված էր քաղաքում և գյուղերում արտաքին լուսավորության անցկացման վրա։ Խոսվեց շրջանում վերոնշյալ խնդիրը ճիշտ կարգավորելու, ինչպես նաև էլեկտրաէներգիան խնայողաբար օգտագործելու հարցերի մասին։
Ընդգծելով անհրաժեշտ ու տեսանելի ծրագրի կարևորությունը, ավագանու նախագահ Վահան Արոյանը նշեց, որ պետք է ստեղծվի ավագանի-քաղաքապետարան համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի բոլոր գյուղերի արտաքին լուսավորության աշխատանքները և կորոշի, թե որ գյուղում ինչ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն կա։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights