Այսօր Նինոծմինդայի մշակույթի տանը հանդիսավորությամբ նշվեց Անկախ Վրաստանի տոնը։
Տոնական միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, պաշտոնատար անձիք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչները, շրջանի բնակիչները։
Մայիսի 26-ը Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման օրն է:
1918 թվականին անդրկովկասյան հանրապետություններից առաջինն իր անկախությունը հռչակեց Վրաստանը։ Դա տեղի ունեցավ մայիսի 26-ին՝ նույն օրը, երբ Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը լուծարվեց: