Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ` Անիվարդ Մոսոյանը միացավ մունիցիպալիտետում անցկացվող մաքրման արշավին։
Ժամանակակից աշխարհի կարևորագույն առաջնահերթություններից մեկը թափոնների ճիշտ կառավարումն է, որն ազդում է շրջակա միջավայրի բարելավման և կլիմայական փոփոխությունների գործընթացի վրա։
Մաքրման արշավին մասնակցեցին՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակիցներն ու տեղաբնակները, ովքեր համատեղ ջանքերով մաքրեցին մունիցիպալիտետի տարբեր տարածքներ։
Արշավի նպատակն էր բարձրացնել բնակչության իրազեկությունը ու զարգացնել բնապահպանական հմտությունները և խթանել ժողովրդի ակտիվ ներգրավվածությունը:








