Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու հերթական նիստը կայացավ։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Նիստին ավագանու անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետ Սամվել Արզումանյանը և այլ ներկայացուցիչներ։
Օրակարգում դրված էր երկու հարց․
Այսօր ավագանիում անցկացվեց հանձնաժողովների և խմբակցության համատեղ նիստ։ Հանձնաժողովներն ու խմբակցությունը քննարկեցին հետևյալ իրավական ակտերի նախագծերը։
1. «Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 25-ի №18 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:
2. Մունիցիպալիտետների կողմից 2020-2022 թվականների «Գյուղի աջակցության ծրագիր» իրականացման արդյունավետության աուդիտի հաշվետվության մասին:
Օրակարգի հարցերն ընդունվեցին միաձայն։








