Այսօր կայացավ <<Տաղանդավոր սերունդ>> խորագրով մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Պարգևատրման արարողությանը ներկա էին՝
․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը
․ Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը
․Ավագանու սոցիալական հարցերով, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդա Դարբինյանը
․Մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության ծառայության պետ Լևոն Վարդանյանը
․ Ավագանու և քաղաքապետարանի աշխատակիցները
Մրցույթի անցկացման նախաձեռնությունն ու միջոցառման կազմակերպումը Նինոծմինդայի <<Արշալույս>> թերթի խմբագիր Լուսինե Վարդանյանինն էր։
Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով, բոլոր մասնակիցները՝ պատվոգրերով։ Պարգևատրումներ եղան նաև ժյուրիի կողմից ընտրված տարբեր անվանակարգերում։




