Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու հերթական նիստը կայացավ։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Նիստին ավագանու անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետ Սամվել Արզումանյանը և այլ ներկայացուցիչներ։
Օրակարգում դրված էր մեկ հարց.
Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի 9 (իննը) ամսվա կատարման հաշվետվության լսման և գնահատման մասին։
Օրակարգի հարցն ընդունվեց միաձայն։