Ավագանու նախագահ Վահան Արոյանը, նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Վարդանյանը, տեղակալ` Վաղինակ Արզումանյանը, ավագանու տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Ոսկան Էլոյանը, ,ավագանու անդամներ Արտավազդ Տոնոյանը, Գիորգի Զմոյանը, Հարություն Հովհաննիսյանը, Գևորգ Իսոյանը, Առնակ Հախվերդյանը, Դավիթ Դուրգարյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով եղան Գանձայի և Սաթխայի վարչատարածքներում` գյուղերում կատարված շինաշխատանքների վերաբերյալ բնակչությանը հաշվետվություն ներկայացնելու նպատակով։
Հանդիպմանը ներկա էին նաև տվյալ վարչատարածքի քաղաքապետի ներկայացուցիչները։
Ավագանու անդամներ Արտավազդ Տոնոյանը, Հարություն Հովհաննիսյանը, Գևորգ Իսոյանը, Առնակ Հախվերդյանը, Դավիթ Դուրգարյանը տեղաբնակներին մեկ առ մեկ ներկայացրեցին կատարված շինաշխատանքների ցուցակը:
Ավագանու և քաղաքապետարանի ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն խնդիրներին, որոնք կան գյուղերում։
Показать перевод