Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Վրաստանի անկախության օրվա առթիվ։
2024 թվականին լրանում է Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության 106-րդ տարեդարձը և Խորհրդային Միությունից անկախության վերականգնման 33-ամյակը:
1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը առաջին իսկ նիստում հռչակեց Վրաստանի անկախությունը: Վրաց ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 26-ին՝ դառնալով վրաց պետականության վերածննդի խորհրդանիշը։
Չնայած իր կարճատև գոյությանը (1918-1921թթ․)՝ Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը անչափելի ազդեցություն ունեցավ երկարաժամկետ հեռանկարում Վրաստանի պետականության զարգացման գործում:
1921 թ․- ին ԽՍՀՄ կազմում ստեղծվեց Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Վրաստանն իր անկախությունը վերահռչակեց 1991թ․ -ին, երբ դուրս եկավ ԽՍՀՄ-ից։
1991 թ․- ի անկախության ու հաղթանակի հիմքում այն նախադրյալներն էին, որոնք ձևավորվել էին առաջին հանրապետության տարիներին։
Անկախության վերականգնումից հետո Վրաստանը մեկ անգամ ևս քայլ առ քայլ հիմք դրեց ամուր պետության կառուցման գործընթացին: Ուժեղ ոգին և նպատակասլացությունը հնարավորություն տվեցին պետությանը և նրա հասարակությանը հաղթահարելու հսկայական խոչընդոտներն, ավելի հզորացնել ու ամրապնդել երկիրը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, ցանկանում խաղաղություն և աներեր հավատ՝ վրաց ժողովրդի, վրաց պետականության վաղվա օրվա հանդեպ։