Անցկացվեց ավագանու հերթական նիստը

Անցկացվեց ավագանու հերթական նիստը

Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագանու հերթական նիստը։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Նիստին ավագանու անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետ Սամվել Արզումանյանը, էկոնոմիկայի ծառայության պետ Սայաթ Մկոյանը, իրավաբանական ծառայության պետ Խորեն Ավետիսյանը, առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի պետ Ջեմալի Խմալաձեն, բյուջեի պլանավորման և վերլուծության բաժնի պետ Նորիկ Սահակյանը և այլ ներկայացուցիչներ։
Օրակարգում դրված էր տասը հարց․
1. «Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի հաստատման մասին» :
2. Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024-2027 թվականների գերակայությունների փաստաթղթի ի գիտություն ընդունման մասին:
3. Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու քաղաքական պաշտոնատար անձանց, պրոֆեսիոնալ հանրային ծառայողների դասակարգման, աշխատակազմի հաստիքային ցանկի հաստատման և դրույքաչափերի սահմանման մասին:
4. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, պրոֆեսիոնալ հանրային ծառայողների դասակարգման, հաստիքային ցանկի հաստատման և դրույքաչափերի սահմանման մասին:
5. ,,Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու անդամների (բացի պաշտոնատար անձանց) իրավասության իրականացման հետ կապված ծախսերի վարձատրման կարգի հաստատման մասին” Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2023 թ-ի փետրվարի 27-ի որոշման մեջ փոփոխություն մտցնելու մասին։
6. Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և փաստացի բնակվող բնակչության 2024 թվականի առողջապահության և սոցիալական օգնության ծրագրի և օգնության տրամադրման կարգի հաստատման մասին։
7. Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում առաջացած մունիցիպալ թափոնների կառավարման 2023-2027թթ. պլանի հաստատման մասին։
8. ,, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի զինվորական հաշվառման և զորակոչի ծառայության կանոնադրության հաստատման մասին” Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2018 թ-ի հունվարի 30-ի №12 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին։
9. Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կանոնադրության հաստատման մասին” Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2018 թ-ի մարտի 30-ի №29 որոշման մեջ փոփոխություն մտցնելու մասին։
10. Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչական սահմաններում աճեցվող կանաչ տնկիների տեսակների և կանաչապատման նախագծի համաձայնության պայմանների հաստատման մասին:
Օրակարգի հարցերն ընդունվեցին միաձայն։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights