Անցկացվեց ավագանու հերթական նիստը

Անցկացվեց ավագանու հերթական նիստը

Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագանու հերթական նիստը։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Նիստին ավագանու անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետ Սամվել Արզումանյանը, էկոնոմիկայի ծառայության պետ Սայաթ Մկոյանը և այլ ներկայացուցիչներ։
Օրակարգում դրված էր երեք հարց․
1. Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման մասին (զեկուցող՝ Ս. Արզումանյան):
2. «Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N13 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ (զեկուցող՝ Ս. Արզումանյան):
3. Նինոծմինդայի մունիցիպալիտետի սեփականության մեջ առկա գյուղատնտեսական նշանակության հողամասերի (կադաստրային կոդեր՝ 65.13.36.335, 65.13.36.333, 65.16.31.063)՝ պետական սեփականությանն անվճար փոխանցման համաձայնություն տալու մասին (զեկուցող՝ Ս. Մկոյան):
Օրակարգի հարցերն ընդունվեցին միաձայն։
 

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights