Անցկացվեց ավագանու հերթական նիստը

Անցկացվեց ավագանու հերթական նիստը

Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագանու հերթական նիստը։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Նիստին ավագանու անդամներից բացի ներկա էին նաև փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, բյուջեի պլանավորման և վերլուծության բաժնի պետ Նորիկ Սահակյանը, տուրիզմի և գենդերային հավասարության բաժնի պետ Գայանե Սերոբյանը, էկոնոմիկայի ծառայության պետ Սայաթ Մկոյանը և այլ ներկայացուցիչներ։
Օրակարգում դրված էր հինգ հարց․
1. Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության հաստատման մասին:
2. <<Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի հաստատման մասին>>, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 25-ի №18 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:
3. Նինոծմինդայի մունիցիպալիտետի գենդերային հավասարության 2024-2025 թթ.
գործող ծրագրի հաստատման մասին:
4. «Նինոծմինդայի մունիցիպալիտետի սեփականություն հանդիսացող, քաղաք Նինոծմինդայում՝ Ազատություն #37 փողոցում (շենքի առաջին և երկրորդ հարկերում) գտնվող անշարժ գույքի, 124 քմ. և 273 քմ. տարածքների (կադաստրային կոդ՝ 65.12.33.289) ուղիղ տնօրինման կարգով, օգտագործման իրավունքով, անվճար, ուզուֆրուկտի ձևով, 2 տարի ժամկետով «Ռադիո-հեռուստաընկերություն Փարվանա»-ին փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու մասին. Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2023 թվականի հունիսի 19-ի գ-123.123231701 կարգադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:
5. Նինոծմինդայի մունիցիպալիտետի սեփականություն հանդիսացող, Մեծ Խանչալի գյուղում (ակումբի շենքի առաջին հարկում) գտնվող անշարժ գույքի 24 քմ. տարածքի (կադաստրային կոդ՝ 65.14.36.167) ուղիղ տնօրինման կարգով,օգտագործման իրավունքով, անվճար, ուզուֆրուկտի ձևով, 2 տարի ժամկետով «Լիբերթի բանկ» ԲԸ-յանը փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
Օրակարգի հարցերն ընդունվեցին միաձայն։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights