Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող 0-ից 7 տարեկան աուտիզմի համախտանիշով տառապող երեխաների վերականգնումը կֆինասավորվի 20%-ով, ոչ ավել՝ 3 000 լարիից։
Համաֆինանսավորումն ստանալու համար երեխայի ծնողը/խնամակալը/օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում.
• Երեխայի ծննդյան վկայականի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ երեխայի առողջական վիճակի մասին, երեխայի ախտորուշումը(համաշխարհային ծածկագրի նշմամբ)
•Ծնողի/խնամակալի/օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթ և բանկային հաշվեհամար
