Նինոծմինդայի մշակույթի տան դահլիճում ցուցադրվեց Վրաստան – Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը

Նինոծմինդայի մշակույթի տան դահլիճում ցուցադրվեց Վրաստան – Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը

Քաղաք Գելզենկիրխենում ընթացող ֆուտբոլի «Եվրո-2024»-ի շրջանակներում այսօր՝ հունիսի 26-ին, Վրաստանը հանդիպեց Պորտուգալիայի ընտրանուն։ Նինոծմինդայի մշակույթի տան դահլիճում ցուցադրվեց Վրաստան – Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը, ինչը Ֆուտբոլասերներին հնարավորություն տվեց մեծ էկրանից դիտելու սպասված խաղը։
Վրաստանի թիմի երկրպագուների հետ խաղը դիտեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու նախագահի և քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամները, ավագանու և քաղաքապետարանի աշխատակիցենրը։
Խաղն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Վրաստանի։
«Շնորհավորում ենք Վրաստանի հավաքականին, նրանք արժանի պայքար ցույց տվեցին ոչ միայն Պորտուգալիայի հետ խաղում, այլև նախկին խաղերում՝ Թուրքիայի և Չեխիայի հետ։ Մաղթում եմ, որ առաջիկայում ևս մարզական մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ ունենան>>, ասաց ավագանու նախագահ Վահան Արոյանը։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights