Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղում անցկացվեց գյուղի 100 ամյակին նվիրված միջոցառումը։
Միջոցառմանը ներկա գտնվեցին Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, ավագանու անդամները, տեղացիները, այլ հյուրեր։
Տոնական միջոցառման ժամանցային ծրագիրը համեմված էր երգ ու պարով։
Ներկայացվեց գյուղի անցած ուղին պատմական անդրադարձերով և համայնքին առնչվող ուշագրավ իրադարձություններով։
Տամբովկացիները հույս ունեն, որ տոնը կունենա շարունակական բնույթ։









