Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձիք, որոնց վարկանշային միավորը չի գերազանցում 200 000-ը, կֆինանսավորվեն տարվա ընթացքում դեղորայքի համար ծախսած գումարի 40%-ով ,ոչ ավել 500 լարիից:
Դրամական աջակցություն ստանալու համար շահառուն քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
•Շահառուի անձնագրի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ առողջական այժմյան վիճակի մասին, հիվանդի ախտորոշումը՝ համապատասխան միջազգային ծածկագրի նշմամբ։
•Տեղեկանք սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայից
•Բանկային հաշվեհամար








