<<Գյուղին աջակցության ծրագրի>> շրջանակներում, հունվարի 24-ին Գանձայի վարչական միավորում /գյուղեր` Գանձա, Սաղամո/ տեղի ունեցավ հանդիպում ավագանու և քաղաքապետարանի ներկայացուցիցների ու բնակչության միջև։
Ավագանուց հանդիպմանը մասնակցեցին ավագանու նախագահ Վահան Արոյանը, նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Վարդանյանը, ավագանու անդամներ Առնակ Հախվերդյանը, Դավիթ Դուրգարյանը, քաղաքապետարանից՝ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, իրավաբանական ծառայության պետ Խորեն Ավետիսյանը, ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը, Գանձայի վարչատարածքում քաղաքապետի ներկայացուցիչները։
Հանդիպմանը քննարկվեցին և որոշվեցին <<Գյուղին աջակցության ծրագրի>> շրջանակներում իրականացվելիք աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում հանդիպումները մունիցիպալիտետի գյուղերում կշարունակվեն մինչև փետրվարի երկուսը։



