<<Գյուղին աջակցության ծրագրի>> շրջանակներում հանդիպումները մունիցիպալիտետի վարչական միավորներում շարունակվում են։ Այսօր ավագանու և քաղաքապետարանի ներկայացուցիչները եղան Ջիգրաշենի վարչական միավորում /գյուղեր՝ Ջիգրաշեն, Փոքր Խորենիա/։
Տեղաբնակների հետ հանդիպումների ժամանակ որոշվեցին <<Գյուղին աջակցության ծրագրով>> իրականացվելիք աշխատանքները։
Հանդիպմանը մասնակցեցին ավագանու նախագահի տեղակալ Վաղինակ Արզումանյանը, ավագանու անդամ Շիրազ Խոդիկյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը, ավագանու և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ։
Ծրագրի շրջանակներում հանդիպումները մունիցիպալիտետի գյուղերում շարունակվելու են մինչև փետրվարի երկուսը։