Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում քաղաքացիական բյուջեի պլանավորման մասին

Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում քաղաքացիական բյուջեի պլանավորման մասին

Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում քաղաքացիական բյուջեի պլանավորման մասին։
Քաղաքացիական բյուջեի ծրագրի համար տեղական բյուջեից նախատեսված է 30 000 լարի։
Նշված գումարով կֆինանսավորվի քաղաքացիների կողմից ներկայացված նախագծերը։
Հանդիպմանը մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և ավագանու աշխատակիցներն ու հետաքրքրվող անձիք։
Նինոծմինդայի մունիցիպալիտտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանի խոսքով՝ քաղաքացիական բյուջեի կատարման հիմնական նպատակն է բնակչությանը ներգրավել ինչպես քաղաքի, այնպես էլ՝ մունիցիպալիտետի կառավարման գործընթացում, ինչը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում ինքնուրույն որոշել և բաշխել տեղական բյուջեից հատկացված գումարը, նաև կօգնի բացահայտել համայնքի կարևորագույն խնդիրները։
Նախագծեր ներկայացնելու հնարավորություն ունեն Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր գրանցված են կամ ապրում են Նինոծմինդայում։
Նախագծի իրականացումը պետք է լինի Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակներում, ու ծառայի բնակչության բարեկեցությանը և ոչ թե մասնավոր բիզնեսի շահերին։
Ընտրված նախագծերը կֆինասավորվի մունիցիպալ բյուջեից, քաղաքացիական բյուջեի ծրագրի շրջանակներում, քաղաքացիների կողմից նախագծի իրականացման համար հատկացված գումարով։
Նախագծերի ընտրման համար վերջնական որոշումը քաղաքացիները կկայացնեն ընտրության արդունքում։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights