Նինոծմինդայում անցկացվեց Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների անվան ֆուտբոլային հուշամրցաշարը

Նինոծմինդայում անցկացվեց Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների անվան ֆուտբոլային հուշամրցաշարը

Այսօր՝ հուլիսի 8-ին Նինոծմինդայում ավարտվեց Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անվան ֆուտբոլի ամենամյա հուշամրցաշարը։
Ֆուտբոլային եզրափակիչ հանդիպմանն ու հաղթող թիմերի պարգևատրման արարողությանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինադայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու նախագահի տեղակալները, քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամները։
Մրցաշարին մասնակցեցին Նինոծմինդայի մուիցիպալիտետի գյուղերի ֆուտբոլային թիմերը։
Հուշամրցաշարի կազմակերպիչները դարձյալ Արմեն և Թաթուլ Ղարսլյաններն էին։
Հուշամրցաշարի այս տարվա հաղթող թիմը Գանձայինն էր, երկրորդ տեղում Խոջաբեկի թիմն էր, երրորդում՝ Ժդանովականինը։
Լավագույն երեք թիմերն արժանացան գավաթների, մեդալների և հուշանվերների։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights