Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում երիտասարդների հետ տեղի ունեցավ հանդիպում։
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ռեժիմով, երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալ անձամբ քաղաքապետից։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվադ Մոսոյանը հանդիպման մասնակիցներին իրազեկեց երիտասարդներին աջակցելու և երկրի զարգացման գործում նրանց դերն ուժեղացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին։
«Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք երիտասարդների հետ մեր տեսլականի, ապագա ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ»,- ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարադ Մոսոյանը։
Հանդիպումը կազմակերպել էր քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության զարգացման ծառայության գենդերային հավասարության և զբոսաշրջության բաժնի կողմից: