Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև այսօր կատարած աշխատանքների մասին ավագանու նախագահի հաշվետվությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև այսօր կատարած աշխատանքների մասին ավագանու նախագահի հաշվետվությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև այսօր կատարած աշխատանքների մասին ավագանու նախագահի հաշվետվությունը
Այսօրվա իմ հաշվետվությունն ամփոփումն է մեր մեկամյա համատեղ գործունեության: Հաշվետու ժամանակահատվածում ավագանու ղեկավարությունը, ավագանու պաշտոնատար անձիք, ավագանու յուրաքանչյուր անդամ ակտիվորեն ներգրավված է եղել մունիցիպալիտետի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում: Կարծում եմ, որ ավագանու գործունեությունը անցած ժամանակահատվածում արդյունավետ էր, ավագանու ընդունած որոշումները բխում էին մեր ընտրողներին հուզող հարցերից ու խնդիրներից։ Տարաձայնություններ և քննարկումներ են եղել մի շարք հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ավագանու նիստերում, տարբեր դիրքորոշումներ՝ խնդիրների լուծման մոտեցումների վերաբերյալ։
Ինչպես գիտեք, ավագանին տեղական ինքնակառավարման միավորի ներկայացուցչական մարմին է, որն առաջատար դեր ունի ինքնակառավարման իրականացման գործընթացում։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանին կազմված է 30 անդամներից, նրանցից քսանն ընտրվել է համամասնական ընտրակարգով, տասը՝ մեծամասնական ընտրակարգով։ Ավագանու բյուրոյի կազմում ընդգրկված են ավագանու նախագահը, նախագահի տեղակալներըը, ավագանու հանձնաժողովների և խմբակցության նախագահները։
Անցած տարվա նոյեմբերից մինչև այսօր անցկացվել են ավագանու 12 և ավագանու բյուրոյի 12 նիստեր։
․ Ավագանու ֆինանսաբյուջետային հանձնաժողովն անցկացրել է 10 նիստ։
․ Ավագանու սոցիալական հարցերով, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովն անցկացրել է 9 նիստ։
․ Ավագանու մունիցիպալ գույքի կառավարման, բնական ռեսուրսների և ագրարային հարցերով հանձնաժողովն անցկացրել է 10 նիստ։
․ Ավագանու մանդատային, ընթացակարգային, իրավական հարցերի և էթիկայի հանձնաժողովն անցկացրել է 10 նիստ։
․ Ավագանու տարածքային-տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովն անցկացրել է 9 նիստ։
․ Ավագանու «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցությունը՝ 8 նիստ։
Խմբակցության նախաձեռնությամբ անցկացվել է նաև սեղանի խաղերի՝ նարդի, դոմինո, շաշկի համաշրջանային առաջնություն։
Հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա ավագանու կողմից ընդունված որոշումները և կարգադրությունները լիովին համապատասխանում են օրենքի պահանջներին։
․ Ավագանու գենդերային խորհուրդն անցկացրել է մեկ նիստ։ Բացի այդ գենդերային հավասարության խորհուրդը հանդիպումներ է անցկացվել Ժդանովական, Սամեբա, Գորելովկա գյուղերի բնակչության հետ, ծանոթացել գյուղերում առկա գենդերային իրվահավասարության խնդիրներին, որպեսզի գենդերային հավասարության խորհրդի 2024-2025 թթ. գործողությունների պլանի մշակման ժամանակ առկա և լուծման անհրաժեշտություն պահանջող խնդիրները հաշվի առնվեն։
․ «Գյուղի զարգացման ծրագրի» շրջանակներում , քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովի հետ համատեղ մունիցիպալիտետի բնակչության հետ հանդիպումներ ենք ունեցել շրջանի բոլոր վարչատարածքներում։
. Մասնակցել եմ Սամցխե-Ջավախեթիի պետական լիազորի վարչակազմի յոթ աշխատանքային հանդիպուման։ Բոլոր հանդիպումների հիմնական նպատակն էր բարելավել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։
․Ավագանու կողմից քննարկվել և հաստատվել է 2024-2027թթ. գերակայությունների փաստաթուղթը, լսվել, քննարկվել և հաստատվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել և դրական են գնահատվել 2024 թվականի բյուջեի եռամսյա, վեցամսյա և իննամսյա կատարման հաշվետվությունները։
․ Մասնակցություն ենք ցուցաբերել մունիցիպալիտետում անցկացված միջոցառումներին ու հանդիպումներին։
Հանձնաժողովների լավ կազմակերպված և արդյունավետ աշխատանքն էապես պայմանավորում է ավագանու կոնկրետ արդյունքներին միտված գործունեությունը։
Անհրաժեշտ է, որ ավագանու հինգ հանձնաժողովները և խմբակցությունը միշտ սկզբունքորեն հանդես գան ավագանու համար ընդունելի որոշումների և որոշումների նախագծերի նախնական քննարկման և դրանցում համապատասխան ճշգրտումներ անելու համար։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու բոլոր անդամներին, ավագանու հանձնաժողովների և խմբակցության նախագահներին, ավագանու աշխատակազմին՝ արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։
Մեծ պատիվ է մեր երկրին ծառայելն ու մարդկանց համար ավելի լավ կյանքի հնարավորություն ստեղծելը։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights