Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Կանանց սենյակում տեղի ունեցավ հանդիպում Նինոծմինդայի մունիցիպալիտետում ապրող ծնողազուրկ երեխաների հետ։
Հանդիպումը բացեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդների հարցերի և տուրիզմի զարգացման ծառայություն մշակույթի, կրթության և տուրիզմի բաժնի պետ` Հեղինե Լոմաշվիլին, իսկ ծառայության պետ՝ Լևոն Վարդանյանը հյուերին շնորհավորեց երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և քաղաքապետարանի կողմից խորհրդանշական նվերներ նվիրեց:
Ինչպես նշեց Լևոն Վարդանյանը՝ նման հանդիպումները ապագայում կկրեն շարունակական բնույթ։
Հանդիպմանը մասնակցեցին նաև՝ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ։

