Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող ընտանքները, ովքեր ունեն 0-ից 18 տարեկան 4 (չորս) երեխա, կսնանան 300 լարիի չափով միանվագ դրամական օգնություն և ամեն հաջորդ երեխայի համար ևս՝ 50 լարի։
Դրամական աջակցություն ստանալու համար երեխայի ծնողը/խնամակալը/օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
• Երեխայի ծննդյան վկայականի պատճենը
•Օրինական ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը
• Ծնողների ամուսնության վկայականի պատճենը
•Ծնողի բանկային հաշվեհամարը








