Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող Դաունի համախտանիշ ունեցող երեխաները 300 լարիի չափով միանվագ դրամական օգնություն կստանան։
Դրամական աջակցություն ստանալու համար երեխայի ծնողը/խնամակալը/օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում.
• Երեխայի ծննդյան վկայականի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ երեխայի առողջական վիճակի մասին
•Ծնողի/խնամակալի/օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթ և բանկային հաշվեհամար