Գանձայում նշվեց Տերյանական պոեզիայի օրը

Գանձայում նշվեց Տերյանական պոեզիայի օրը

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում հուլիսի 21-ին հանդիսավոր կերպով նշվեց Տերյանական պոեզիայի օրը: Ավանդական միջոցառումը բոլորեց իր 58-րդ տարին: Տոնական օրը սկսվեց Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում ՝ Սուրբ պատարագով: Այնուհետև հյուրերն այցելեցին բանաստեղծի տուն – թանգարան ։ Տերյան բանաստեղծի հայրենի տունը տեսնելուց, նրա կենսագրությանն ու ստեղծագործություններին ծանոթանալուց հետո ներկաները մասնակցեցին գյուղից քիչ հեռու գտնվող սարի ստորոտին կազմակերպված դաշտահանդեսին:
Տերյանական օրվա տոնակատարությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախեթիում պետական նահանգապետի առաջին տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու նախագահի և քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամները, ավագանու և քաղաքապետարանի աշխատակիցները։
Բանաստեղծի ծննդավայրում տեղի ունեցող ավանդական այս տոնին, ինչպես միշտ, իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների պատվիրակությունները, մշակույթի գործիչներ, անվանի մտավորականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ։
<< Տերյանը մեր գրականության մեծերից մեկն է՝ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ։ Այսօրվա տոնին մեծաթիվ հյուրերի մասնակցությունը վկայում է այն մասին, որ Վահան Տերյանի նկատմամբ սերը, նրա ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը վառ է ու արթուն, և նվիրական դարձած այս վայրում, անկասկած, նրա երկրպագուների դեռ նորանոր սերունդներ են հաջորդելու իրար>>,- ասաց ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Տերյանական պոեզիայի օրվան նվիրված տոնահանդեսին ելույթներով, երաժշտական, պարային և բանաստեղծական համարներով հանդես եկան ոչ միայն Նինոծմինդայի մունիցիպալիտետի մտավորականները, երգի-պարի համույթներն ու անհատ կատարողներն, այլև Վրաստանի այլ մունիցիպալիտետներից և ՀՀ-ից ժամանած հյուրերը։
Տոնական օրվա միջոցառումը՝ համեմված Տերյանով , նորից ու կրկին խոսում է մեծ հայի, մեծ գրողի պոեզիայի նկատմամբ ժողովրդի ունեցած սիրո, մեծարման և հարգանքի մասին։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights