Ավագանու նախագահի շնորհավորանքն ուսուցչի օրվա կապակցությամբ

Ավագանու նախագահի շնորհավորանքն ուսուցչի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսուցիչներ,
Նինոծմինդայի շրջանի ավագանու եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Վրաստանում այսուհետ ուսուցչի՝ չափազանց կարեւոր ու պատվաբեր աշխատանքի արժեւորման օրը կնշվի հոկտեմբերի 27-ին։
Հարգելիներս, դուք եք ձեր ամենօրյա գործով ուրվագծում մեր պետության վաղվա օրը: Մեծապես ձեր աշխատանքով է պայմանավորված մեր սերնդի աշխարհաընկալումն ու արժեհամակարգի ձևավորումը։
Դրանով են պայմանավորված Վրաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, որոնց նպատակն է ստեղծել այսօրվա չափանիշներին համապատասխանող, կրթության բարձր որակ ապահովող, աշխարհում Վրաստանն ավելի մրցունակ դարձնող կրթական համակարգ:
Բոլորիդ մաղթում եմ առողջություն, խաղաղություն, ընտանեկան երջանկություն, բարօրություն եւ նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեությունում։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights