Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու արտահերթ նիստը կայացավ։ Նիստը վարեց մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Նիստին ավագանու անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետ Սամվել Արզումանյանը և այլ ներկայացուցիչներ։
Օրակարգում դրված էր մեկ հարց․
«Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2023 թվականի բյուջեի հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի №18 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։
Օրակարգի հարցն ընդունվեց միաձայն։


