Այսօր՝ հոկտեմբերի 5-ին , Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու մունիցիպալ գույքի կառավարման, բնական ռեսուրսների և ագրարային հարցերով հանձնաժողովի նախագահ Արտավազդ Տոնոյանն անցկացրեց հանձնաժողովի նիստ։ Հանձնաժողովի նիստին ներկա էին ավագանու նշված հանձնաժողովի անդամները, քաղաքապետարանի էկոնոմիկայի ծառայության պետ Սայաթ Մկոյանը։
Հանձնաժողովի նիստին քննարկվեց մեկ հարց․
Նինոծմինդայի մունիցիպալիտետի սեփականություն հանդիսացող,գյուղ Գորելովկայում գտնվող 2027.00 քմ գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ ( հողի (անշարժ գույքի) կադաստրային կոդ՝ 65.1 3. 36.297 ) պետական սեփականությանը անվճար փոխանցման համաձայնություն տալու մասին։