Այսօր՝ նոյեմբերի յոթին շահագործման հանձնվեցին Գորելովկայի և Հեշտիայի վարչատարածքներում ավարտին հասցված մի քանի շիննախագծեր։
Մասնավորաբար՝
1․ Գորելովկայի ասֆալտապատ ճանապարհ
2․ Գորելովկայի խաղահրապարակ
3․ Ժդանովականի հացատուն
4․ Ղաուրմայի ասֆալտապատ ճանապարհ
5․ Ղաուրմայի հացատուն
6․ Թորիայի խաղահրապարակ
Ավարտված աշխատանքների հանդիսավոր բացման արարողություններին ներկա գտնվեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու անդամներ Արարատ Չապանյանը, Մուհամեդ Բերիձեն , Եգոր Քոթոյանը, քաղաքապետարանի աշխատակիցները։
Ստուգայց կատարվեց նաև Թորիայում կառուցվող մարզասրահ։ Վերջինիս շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և ընթանում են մեծ թափով։







