Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ բոլոր նորածինների ընտանիքները կստանան դրամական օգնություն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված, 2025 թվականին ծնված յուրաքանչյուր նորածնի կտրամադրվի 400 լարիի չափով միանվագ դրամական օգնություն։
Դրամական աջակցությունն ստանալու համար երեխայի ծնողներից մեկը պետք է քաղաքապետարան ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
• Նորածնի ծննդյան վկայականի պատճենը
• Ծնողների ամուսնության վկայականի պատճենը (անհրաժեշտության դեպքում).
• Ծնողներից մեկի բանկային տվյալները:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ կերակրողը կորցրած անձիք, ովքեր դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակում են ԲՈՒՀ-երում, քաղաքապետարանից կստանան 1250 լարի չափով օգնություն,իսկ նրանք, ովքեր ուսումը շարունակում են մասնագիտական հաստատություններում, մինչև ուսումնական տարվա ավարտը կստանան միանվագ օգնություն՝ 650 լարիի չափով։
Դրամական աջակցություն ստանալու համար ուսանողը պետք է քաղաքապետարան ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում.
• Ուսանողի անձնագրի պատճենը.
• Տեղեկանք՝ ուսման վայրից.
•Ծնողի/ծնողների մահվան վկայական/վկայականները.
• Ուսանողի բանկային տվյալները։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ գերազանց ուսանողները քաղաքապետարանից կստանան 500 լարիի չափով օգնություն։
Ֆինանսական աջակցությունից կօգտվեն այն ուսանողները, ովքեր գրանցված են են քաղաքապետարանի տարածքում, սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում (բացի նախապատրաստական և մագիստրոսական կուրսերից) և ունեն բարձր ակադեմիական առաջադիմություն (91/100 միավոր)։
Դրամական աջակցություն ստանալու համար ուսանողը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում.
• Ուսանողի անձնագրի պատճենը.
• Տեղեկանք՝ ուսման վայրից.
•Քաղվածք ուսանողի ուսումնական քարտից․
• Ուսանողի բանկային տվյալները։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող Դաունի համախտանիշ ունեցող երեխաները 300 լարիի չափով միանվագ դրամական օգնություն կստանան։
Դրամական աջակցություն ստանալու համար երեխայի ծնողը/խնամակալը/օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում.
• Երեխայի ծննդյան վկայականի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ երեխայի առողջական վիճակի մասին
•Ծնողի/խնամակալի/օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթ և բանկային հաշվեհամար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող ընտանքները, ովքեր ունեն 0-ից 18 տարեկան 4 (չորս) երեխա, կսնանան 300 լարիի չափով միանվագ դրամական օգնություն և ամեն հաջորդ երեխայի համար ևս՝ 50 լարի։
Դրամական աջակցություն ստանալու համար երեխայի ծնողը/խնամակալը/օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
• Երեխայի ծննդյան վկայականի պատճենը
•Օրինական ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը
• Ծնողների ամուսնության վկայականի պատճենը
•Ծնողի բանկային հաշվեհամարը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող բրոնխիալ ասթմայով տառապող անձիք 500 լարիի չափով միանվագ դրամական օգնություն կստանան։
Դրամական աջակցություն ստանալու համար շահառուն քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում.
•Շահառուի անձնագրի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ առողջական վիճակի մասին
•Բժշկի կնիքով հաստատված դեղատոմս
•Բանկային հաշվեհամար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված ու ապրող և ուռուցքաբանական հիվանդություններով տառապող անձիք կստանան 1 500 լարիի չափով միանվագ դրամական օգնություն՝ ճանապարհածախսը և բուժման ծախսերը հոգալու համար։
Դրամական աջակցություն ստանալու համար շահառուն քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
•Շահառուի անձնագրի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ առողջական այժմյան վիճակի մասին՝ անցկացված հետազոտությունների և համապատասխան ծածկագրի նշմամբ
•Բանկային հաշվեհամար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված ու ապրող 100 և ավելի տարիք ունեցող անձիք կստանան 500 լարիի չափով միանվագ դրամական օգնություն։
Դրամական աջակցություն ստանալու համար շահառուհի ընտանիքի անդամը/օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
• Անձնագրի պատճեն
• Ազգակցական կապ կամ օրինական ներկայացուցչություն հաստատող փաստաթուղթ
• Հայտատուի բանկային հաշվեհամար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված ու ապրող մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները կստանան 500 լարիի չափով միանվագ դրամական օգնություն։
Դրամական աջակցություն ստանալու համար ծնողը/խնամակալը կամ օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
• Ծնողի/խնամակալի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ առողջական այժմյան վիճակի մասին՝ երեխայի ախտորոշման միջազգային ծածկագրի նշմամբ
•Բանկային հաշվեհամար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձիք, որոնց վարկանշային միավորը չի գերազանցում 200 000-ը, կֆինանսավորվեն տարվա ընթացքում դեղորայքի համար ծախսած գումարի 40%-ով ,ոչ ավել 500 լարիից:
Դրամական աջակցություն ստանալու համար շահառուն քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
•Շահառուի անձնագրի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ առողջական այժմյան վիճակի մասին, հիվանդի ախտորոշումը՝ համապատասխան միջազգային ծածկագրի նշմամբ։
•Տեղեկանք սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայից
•Բանկային հաշվեհամար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և բնակվող 0-ից 7 տարեկան աուտիզմի համախտանիշով տառապող երեխաների վերականգնումը կֆինասավորվի 20%-ով, ոչ ավել՝ 3 000 լարիից։
Համաֆինանսավորումն ստանալու համար երեխայի ծնողը/խնամակալը/օրինական ներկայացուցիչը քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում.
• Երեխայի ծննդյան վկայականի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ երեխայի առողջական վիճակի մասին, երեխայի ախտորուշումը(համաշխարհային ծածկագրի նշմամբ)
•Ծնողի/խնամակալի/օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթ և բանկային հաշվեհամար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված ու ապրող դիալիզով և հոմոդիալիզով տառապող անձիք կստանան 2 000 լարիի չափով միանվագ դրամական օգնություն՝ ճանապարհածախսը և բուժման ծախսերը հոգալու համար՝ առանց վարկանիշային միավորների։
Դրամական աջակցություն ստանալու համար շահառուն քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
•Շահառուի անձնագրի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ առողջական այժմյան վիճակի մասին
•Բանկային հաշվեհամար
