Նինոծմինդայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանը, վերահսկողության ծառայության պետ՝ Ժիրայր Շահբեկյանի և ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայություն պետ՝ Արմեն Բդոյանի հետ միասին հետևեց Սաղամո, Սաթխա և Մեծ Արագյալ, գյուղերի ջրամատակարման համակարգի կառուցման գործընթացին։
Նախագծի շրջանակներում ամբողջությամբ փոխվել է ջրամատակարարման համակարգի ցանցը և իրականացվել է գյուղերի ներքին ցանցի վերականգնողական աշխատանքները։
,,Նախագծի իրականացումը շատ կարևոր և անհրաժեշտ է տեղի բնակչության համար։ Աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա աշնանը և վերջնականապես կվերացնի վերոնշյալ գյուղերի ջրամատակարարման խնդիրը և կկրճատվի ջրի կորուստները՛՛ -նշեց Նինոծմինդայի քաղաքապետարանի փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանը:
Նախագիծն իրականացնում է ՍՊԸ ,,Էմ-Սի գրուպ՛՛-ը և ֆինանսավորվում է տարածաշրջանային ֆոնդից։








