Նինոծմինդայի մունիցիպալիտետում ենթակառուցվածքային աշխատանքները ակտիվորեն շարունակվում են։
Նինոծմինդա քաղաքում տեղական բյուջեի ֆինանսավորմամբ կամրջի հարակից տարածքում տեղադրվում են ջրահեռացման ուղիներ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանի և աշխատանքային խմբի անդամների հետ միասին տեղում հետևեց ընթացիկ աշխատանքներին։
,,Ինչպես մյուս մունիցիպալիտետներում, այնպես էլ՝ Նինոծմինդայում, ենթակառուցվածքների բարեկարգման նպատակով, պլան-գրաֆիկի համաձայն իրականացվում են շինարարա-վերանորոգման աշխատանքներ։
Նինոծմինդա քաղաքում կամրջի շրջակայքը անձրևով հաճախակի էր հեղեղվում։ Առկա խնդիրը լուծելու նպատակով տեղադրվեց ջրահեռացման ուղի, որը կապահովի տեղումների հետևանքով կուտակված ջրի հեռացումը՛՛-նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը։








