Զբաղվածության խթանման պետական գործակալության նախաձեռնությամբ և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի համագործակցությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում և Գոնդուրայի վարչական միավորում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում աշխատանք փնտրողների հետ։
Հանդիպման շրջանակներում երիտասարդները տեղեկատվություն ստացան գործակալության գործունեության և ծրագրերի մասին։
Ծանոթացան պետական ծառայություններին, աշխատանքի և կարիերայի զարգացման հնարավորություններին, որոնք գործակալությունն առաջարկում է նրանց:
Հանդիպումը կրում էր տեղեկատվական բնույթ, շահագրգիռ անձինք հնարավորություն ունեցան ներգրավվել գործընթացում, տալ հարցեր և ստանալ պատասխաններ։
Տեղեկատվական հանդիպմանը մասնակցում էին Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքապետի ներկայացուցիչները վարչական միավորներում և շահագրգիռ անձինք:
Նշենք, որ տեղեկատվական հանդիպման նպատակը զբաղվածության խթանման պետական ծրագրերի մասին իրազեկման բարձրացումն էր։








