Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղում տեղադրվում է ոռոգման համակարգ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանի ու աշխատանքային խմբի անդամների հետ միասին տեղում ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին։
«Ամառան մոտենալուն զուգընթաց գյուղական բնակչության համար առաջանում է ամենակարևոր խնդիրներից մեկը։ Ոռոգման համակարգի խափանումը և առանց ջրի մնացած բերքը ուղղակիորեն ազդում է տեղաբնակների եկամտի վրա։ Հենց այդ խնդրի լուծման համար Գոնդուրա գյուղի բնակիչները ,,Աջակցություն գյուղին՛՛ ծրագրի շրջանակներում եղած հանդիպման ժամանակ ընտրեցին վերոնշյալ նախագիծը։
Նշեմ որ, նախագիծը հաջողությամբ իրականանում է և ավարտից հետո ժողովրդի արջև ծառացած մեկ առաջնային խնդիր կլուծվի»,- ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը։








