Նինոծմինդայի մունիցիպալիտետում Ժդանով-Սամեբա գյուղերն իրար կապող ճանապարհի վերականգման աշխատակնքները շարունակվում են։
Նախագծի շրջանակներում ասֆալտապատվում է ճանապարհի 4,15 կմ հատվածը։
Նիմոծմինդայի մունիցիպալիտետի՝ քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանն ու փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանը համապատասխան ծառայության աշխատակիցների հետ միասին հետևեցին աշխատանքների ընթացքին։
,,Նշված ճանապարհի վերականգնումը շատ կարևոր է գյուղերի բնակիչների համար, քանի որ այն նրանց անհարմարություն էր պատճառում։
Այսուհետ վերոնշյալ գյուղերի բնակիչները թե ՛ ոտքով, թե՛ տրանսպորտով անխոչընդոտ կտեղաշարժվեն նշված ճանապարհով՛՛-նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը։
Ժդանով- Սամեբա գյուղերն իրար կապող ճանապարհի աշխատանքները իրականացվում են տարածաշրջանային ֆոնդի ֆինանսավորմամբ։
Վերականգնողական աշխատանքներն իրականացնում է ՍՊԸ «Ջավախ ավտոգզա»-ն։