Մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդների հարցերի և տուրիզմի զարգացման ծառայություն գենդերային հավասարության և զբոսաշրջության զարգացման բաժնի կողմից կազմակերպվել էր խրախուսական էքսկուրսիա դեպի Ղվարելի և Ծինանդալի։
Էքսկուրսիային մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր դպրոցների այն աշակերտները , ովքեր հաղթել էին «Իմ Հայրենիքը» խորագրով շարադրությունների մրցույթում։
Երկու օրվա ընթացքում մունիցիպալիտետի աշակերտները այցելեցին տուն-թանգարաններ, բերդ-ամրոցներ, գինու մառաններ և այլն։
«Սա արդեն վեցերորդ էքսկուրսիան է, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է քաղաքապետարանի տեղական բյուջեից՝ տաղանդավոր աշակերտներին աջակցելու նպատակով»,- ասաց Գայանե Սերպոյանը։
Աշակերտները շնորհակալություն հայտնեցին Նինոծմինդայի քաղաքապետարանին հետաքրքիր և անմոռանալի էքսկուրսիայի համար։








