Նինոծմինդա քաղաքում երեխաների համար նոր զվարճանքի տարածք է կառուցվել։
Ժամանակակից չափանիշներին համապատասխան խաղահրապարակը հագեցած է անվտանգ միջավայրով և հանգստի համար անհրաժեշտ ենթակառույցներով։
Ընթացիկ աշխատանքներին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը վերահսկողության և ենթակառուցվածքների ծառայությունների ղեկավարների հետ միասին տեղում ծանոթացավ։
Քաղաքապետի խոսքով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների բարեկեցությանը և առողջ միջավայրում նրանց զարգացման խթանմանը։
Նրա խոսքով՝ մունիցիպալիտետի տարածքում նախատեսվում է մի շարք մանկական և հանգստի տարածքների կառուցում, ինչը զգալիորեն կբարելավի տեղի բնակչության բնակելի միջավայրը։

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights