Սաղամո, Մեծ Արագյալ, Օրոջալար և Ջիգրաշեն գյուղերի ջրամատակարման համակարգի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Սաղամո, Մեծ Արագյալ, Օրոջալար և Ջիգրաշեն գյուղերի ջրամատակարման համակարգի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանը ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայություն պետի հետ միասին հետևեց Սաղամո, Մեծ Արագյալ, Օրոջալար և Ջիգրաշեն գյուղերի ջրամատակարման համակարգի կառուցման գործընթացին։
Նախագծի շրջանակներում արդեն իրականացվել է վերոնշյալ գյուղերի ներքին ցանցի վերականգնողական աշխատանքները և ամբողջությամբ փոխվել է ջրամատակարարման համակարգի ցանցը, ինչը ներառում է 13, 4 կմ ընդհանուր երկարությամբ խողովակների տեղադրում։
Նախագծի աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջին և կավարտվեն ընթացիկ տարվա օգոստոսի 20-ին։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է՝ 1 825 091 լարի։
«Ծրագրի իրականացումը շատ կարևոր է տեղի բնակչության համար, քանի որ դրա ավարտից հետո կբարելավվի վերոնշյալ գյուղերի ջրամատակարարումը և կկրճատվեն ջրի կորուստները»,- նշեց Նինոծմինդայի քաղաքապետարանի փոխքաղաքապետ՝ Արմեն Բդոյանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights