Նինոծմինդա քաղաքում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերն, ամբողջացնելով քաղաքի տոնական տրամադրությունը։
Միջոցառմանը ներկա էին ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու անդամները, ավագանու և քաղաքապետարանի աշխատակիցները։
Երեկոն ջերմացավ փոքրիկների ծիծաղից, ուրախ տրամադրությունից։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանին ու քաղաքապետարանը հոգացել էին, որ քաղաքը նախատոնական ու տոնական օրերին լինի գեղեցիկ, լուսավոր ու գրավիչ։



