Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հյուրընկալեց Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի սաներին։
Բաց դասի շրջանակներում աշակերտները հանդիպեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական ծառայության աշխատակիցների հետ։
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ռեժիմով։
Աշակերտները տեղում ծանոթացան ադմինիստրացիայի գործունեությանը, նրանց հատկապես հետաքրքրում էր դիմումները գրելու և ընդունելու ընթացակարգը։
Հանդիպման ավարտին Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակիցներին:








