Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ ,, Կինը գյուղում՛՛ տեսանյութերի մրցույթում հաղթողների պարգևատրման արարողությունը։
Մրցույթին մասնակցեցին Հեշտիա գյուղի առաջին և երկրորդ, Մեծ Գոնդուրա, Ջիգրաշեն, Գորելովկա և Նինոծմինդա քաղաքի առաջին և երրորդ հանրային դպրոցների աշակերտները։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդների հարցերի և տուրիզմի զարգացման ծառայության պետի՝ Լևոն Վարդանյանի խոսքով ,,Նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, քանի որ նմանատիպ ակտիվությունների շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ավելի լավ բացահայտելու իրենց հնարավորությունները”։
Միջոցառմանը մասնակցեցին ավագանու և քաղաքապետարանի աշխատակիցները, դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները։
Մրցույթի հաղթողներին մունիցիպալիտետի քաղաքապետարանը նվիրեց խորհրդանշական նվերներ։
Մրցույթը կազմակերպել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդների հարցերի և տուրիզմի զարգացման ծառայությունը։





