Մաքրության ակցիա Նինոծմինդայում

Մաքրության ակցիա Նինոծմինդայում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ողջ տարածքում այսօր մեկնարկեց հերթական մաքրության ակցիան։
Մաքրման աշխատանքներ տարվեցին քաղաքում, գյուղերում, միջպետական, հանրապետական ու մունիցիպալ նշանակության ճանապարհաեզրերին, պետական ու մասնավոր հիմնարկների տարածքներում, անտառամերձ գոտիներում։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նախագահ Վահան Արոյանի խոսքով, տարեցտարի ավելանում է շաբաթօրյակին մասնակից անհատների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների թիվը․ <<Մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մշտապես մասնակցում են այս նախաձեռնությանը, ովքեր ուզում են շրջանը տեսնել մաքուր, քանզի նման միջոցառումներին յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը կարեւոր է>>։
Նշենք, որ հավաքված աղբը, նախապես պլանավորված կերպով, տեղափոխվեց աղբավայր։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights