Մայրության օրվա առթիվ հանդիպում անցկացվեց բազմազավակ մայրերի հետ

Մայրության օրվա առթիվ հանդիպում անցկացվեց բազմազավակ մայրերի հետ

Մայրության օրվա՝ մարտի 3-ի առթիվ ավագանու և քաղաքապետարանի կողմից շնորհավորանքներ, բարեմաղթանքի ջերմ խոսքեր ու նվերներ ստացան Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվող բազմազավակ մայրերը:
Ամենամյա միջոցառումն անցկացվում է արդեն 8-րդ անգամ։ Բազմազավակ մայրերին այստեղ հյուրընկալելը բարի ավանդույթ է դարձրել ։
«Հարգելի մայրեր, շնորհակալություն ձեզ, դժվարությունների հաղթահարման գնով երկրի արժանապատիվ քաղաքացիներ կրթելու ու դաստիարակելու համար: Մաղթում եմ ձեզ խաղաղ մայրություն, ձեր փոքրկներին անհոգ մանկություն։ Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի բոլորիդ ընտանիքներում>>,- հերոս մայրերին ուղղված շնորհավորանքի ու շնորհակալության իր խոսքում ասաց ավագանու նախագահ Վահան Արոյանը։
Իրենց հերթին ներկա գտնվող մայրերը շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին՝ մշտական ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար։ Բազմազավակ մայրերը նաև ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում սոցիալական բնույթի էին:

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights