Ավագանու ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան Փոկայի և Տամբովկայի վարչատարածքներում

Ավագանու ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան Փոկայի և Տամբովկայի վարչատարածքներում

Ավագանու նախագահ Վահան Արոյանը, նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Վարդանյանը, տեղակալներ` Վաղինակ Արզումանյանը, Գեորգի Չափանյանը, ավագանու տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Ոսկան Էլոյանը, ավագանու սոցիալական հարցերով, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդա Դարբինյանը, ավագանու պատգամավոր Վալերիկ Բեզոյանը, հոկտեմբերի վեցին աշխատանքային այցով եղան Փոկայի և Տամբովկայի վարչատարածքներում` գյուղերում կատարված շինաշխատանքների վերաբերյալ բնակչությանը հաշվետվություն ներկայացնելու նպատակով։
Պատգամավորներ Գեորգի Չափանյանն ու Վալերիկ Բեզոյանը տեղաբնակներին մեկ առ մեկ ներկայացրեցին կատարված աշխատանքների ցանկը, ծանոթացան բոլոր այն խնդիրներին, որոնք կան գյուղերում։
<< Գյուղերում առկա խնդիրները մաքսիմալ հաշվի կառնվեն 2024 թվականի բյուջեի պլանավորման ժամանակ>>,- նշեց ավագանու նախագահ Վահան Արոյանը։

გაზიარება

Facebook
Twitter
LinkedIn

მსგავსი სიახლეები

სიახლეების გამოწერა

დაგვიკავშირდით

ეს ვებ გვერდი შექმნილია ევროკავშირისა და კონრად ადენაუერის ფონდის მხარდაჭერით, პროექტის “სამოქალაქო საზოგადოების ინიციატივა: მდგრადი, ღია და ანგარიშვალდებული სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციები საქართველოს განვითარებისთვის” ფარგლებში.

2022 (C)

ვებ გვერდი მუშაობს სატესტო რეჟიმში

X
Verified by MonsterInsights